Բաժիններ՝

C-400 համակարգերը ոչնչացրել են թիրախները Պետերբուրգի մերձակայքում տեղի ունեցած հսկիչ ստուգման ընթացքում

Արեւմտյան ռազմական օկրուգի (ԱՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության միավորման «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի հաշվարկները 2021 ուսումնական տարվա ստուգողական պարապմունքների ընթացքում ոչնչացրել են գերձայնային թիրախները: Այդ մասին հաղորդել է ԱՌՕ-ի մամուլի ծառայությունը:

«Մարտական հաշվարկները, զենիթային կառավարման հրթիռների էլեկտրոնային գործարկման օգնությամբ, հետ են մղել պայմանական հակառակորդի հոծախումբ հրթիռային ավիացիոն հարվածը: Վարժական հարձակումների ծրագիրը ներառել է միաժամանակյա ներգործություն գերարագ, բալիստիկ եւ գերձայնային թիրախների զենիթային հրթիռային համակարգի վրա»,-ասվում է օկրուգի հաղորդագրության մեջ:

Նաեւ ԱՌՕ-ում հաղորդել են, որ զինվորականները կատարելագործել են արձակման կայանքների տեղափոխումը մարտական վիճակից երթայինի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս