ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել գլոբալ պատվաստման օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կարծում է, որ աշխարհին անհրաժեշտ է գլոբալ պատվաստման ընդհանուր պլան: Հոկտեմբերի 11 այս հայտրարությամբ նա տեսաուղերձով հանդես է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում Չմիացման շարժման 60-ամյակի պատվին բարձր մկարդակի հոբելյանական նիստում։
«Ես վաղուց եմ փորձում պարզաբանել գլոբալ պատվաստման պլանը, մենք իրոք ցանկանում ենք, որ աշխարհի բոլոր երկրները պատվաստման բարձր մակարդակ ունենան: Մենք պետք է լուծենք մյուս երկրների պարտքերի դուրսգրման խնդիրները, դա կպարզեցնի իրավիճակը»,- կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Բելգրադը Չմիացման շարժման հոբելյանական նիստում հյուր է ընդունում աշխարհի 105 երկրներից, ինչպես նաեւ 11 միջազգային կազմակերպություններից: Ընդամենը համաժողովին կմասնակցի 555 հոգի, միջոցառման կազմակերպանը գործի է դրված վեց հազարից ավելի մարդ:
Չմիացման շարժումը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է այն երկրներին, որոնց արտաքին քաղաքական ուղեգծի հիմքը համարվում է մերժումը ռազմա-քաղաքական դաշինքներին մասնացկությունից եւ ժողովուրդների խաղաղ գոյակցությունը՝ հիմնված անկախության եւ իրավահավասարության սկզբունքների վրա: Չմիանալու շարժման հիմնելու օրը համարվում է 1961 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ Բելգրադում բացվեց 25 չմիացած երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 1-ին խորհրդաժողովը: Ներկայումս Չմիանալու շարժումը միավորում է 120 երկիր, իսկ 17 պետություններ եւ 10 միջազգային կազմակերպություններ այնտեղ դիտորդի կարգավիճակ ունեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: