Հղիության առաջին ամիսներին կատարված Քովիդ պատվաստումը խիստ ռիսկային է հղիության ընթացքի համար
Հղիության առաջին ամիսներին կատարված Քովիդ պատվաստումը խիստ ռիսկային է հղիության ընթացքի համար
Հղիության վրա Քովիդ պատվաստման ազդեցության ամերիկյան հետազոտությունում պատվաստումներից հետո վիժումների հավանականության վերաբերյալ տվյալները մտահոգություններ են առաջացնում:
Ընդ որում, ՌԴ առողջապահության նախարարության մեթոդական ցուցումներում ՌԴ–ում չկիրառվող երկու պատվաստանյութերի հենց այս հետազոտության վրա են հղում տալիս, երբ նկարագրում են Քովիդ պատվաստանյութերի անվտանգությունը հղիների և պտղի վրա:
Պատվաստումից հետո վիժումների ընդհանուր հաշվարկում ընդգրկված են եղել հետազոտվող բոլոր հղիները, այդ թվում հղիության 3-րդ եռամսյակում պատվաստում ստացածները, որոնց մոտ վիժում ըստ էության չի լինում, այլ լինում է վաղաժամ ծնունդ կամ մեռելածնություն: Բոլոր հղիների շրջանում վիժման արձանագրված դեպքերը կազմել են 12,6%, այնինչ եթե հաշվարկը կատարվում է միայն հղիության առաջին երկու եռամսյակներում պատվաստված հղիների շրջանում, ապա վիժումների դեպքերն արդեն կազմում են 82% (բոլոր հղումները մեկնաբանություններում):
Հարց Ա.Ավանեսյանին. արդյո՞ք բավարար չեն ձեզ համար այս հետազոտության տվյալները, որ դադարեցնեք հղիների պատվաստման դրդելը և քարոզելը, նաև առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի միջոցով հնչեցնել, թե ամբողջ աշխարհում խրախուսվում է հղիների պատվաստումը։
Սեփական բացթողումներն ընդունելու փոխարեն ԱՆ-ն իր ենթակայության կառույցի՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ՖԲ էջով փորձում է «հիմնավորել», որ Քովիդ պատվաստումները չեն ազդում անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա: Եթե կարճաժամկետ ազդեցությունը արդեն իսկ ակնհայտ է, ապա երկարաժամկետ ազդեցության մասին դատողություններ անելու համար անրաժեշտ կլինեն տարիներ (https://www.facebook.com/ncdcarm/posts/4367423720005476):
Հ․Գ․1. «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը հղիների շրջանում մենք արդեն անդրադարձել ենք։ Հուսով ենք կկարդաք նաև այս հոդվածները և կանեք համապատասխան հետևություններ (https://www.facebook.com/antiepidemicalliance/posts/377616764072787)։
Հ․Գ․2. Սիրելի կոլեգաներ, մի՛ ստանձնեք ԱՆ վերնախավի (ֆեյք բժիշկների) կեղծիքները քողարկողի դերը, անկախ նրանից, թե ինչ շարժառիթով եք դուք դա անում։ Մնացեք հավատարիմ բժշկի ձեր բարձր կոչմանը։
Հարգանքով՝ Հակահամաճարակային Ալյանս նախաձեռնություն