Բաժիններ՝

Պոլսահայ գործարարի կինը ճանաչվել է թատրոնի լավագույն դերասանուհի Թուրքիայում

Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օդենը նաև մրցանակ է ստացել «լավագույն թատերախաղ» անվանակարգում:

Ովքե՞ր են նրանք

Արման Բըչաքչըն գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բըչաքչըի զարմիկն է: Արմանի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բըչաքչյանը:

Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031