«Շեն-կոնցեռն»-ի կառավարումը կիրականացվի մասնագիտական կառույցի կողմից
«Շեն-կոնցեռն» ՓԲԸ-ն կոորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման շրջանակներում որոշում է կայացրել հաշվապահական հաշվառման վարումը (ֆինանսական, հարկային և կառավարչական հաշվառումը) և ֆինանսական համակարգերի կառավարումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպության:
Դրա արդյունքում ակնկալվում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան ֆինանսական և հաշվետվողական համակարգեր, բարձրացնել կառավարման և վերահսկողական համակարգերի արդյունավետությունը, իրականացնել ծախսերի զգալի կրճատում։
Մասնագիտացված կազմակերպության ընտրության հիմնական չափորոշիչը լինելու է կազմակերպության բարի համբավը և աշխատակազմի մասնագիտական բարձր որակավորումը: