Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.10C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.60C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.10C