Կառավարությունը 75 հազար եվրո հատկացրեց՝ եվրադատարանի պահանջը կատարելու նպատակով
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թթ. կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով ՀՀ անունից ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքվող գումարների հաշվին 2012 թ. նոյեմբերի 6-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած «Վահանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով որոշման պահանջը կատարելու նպատակով կատարել վճարում 75 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով։
Նշենք, որ 2002թ. Եվրոպայի Խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության պահից սկսած, 10 տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի վճիռներով ՀՀ պետական բյուջեից 10 տարվա ընթացքում վճարվել է 337 հազար եվրո, որն արդեն գերազանցեց 410 հազարը։