Ֆալաֆելի պատրաստման լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Սիսեռ – 200 գ
2. Կարտոֆիլ – 2 հատ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 1 պճեղ
5. Ալյուր – 2 ճ/գ
6. Քարրի – 1 թ/գ
7. Քրքում – 1 ճ/գ
8. Չիլի պղպեղ – 1/4 թ/գ
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սիսեռը մեկ գիշեր թրջել: Առավոտյան ջուրը թափել և սիսեռը անցկացնել մսաղացով, այնուհետև աղալ խորանարդաձև կտրատված կարտոֆիլը:
2. Ստացված զանգվածին ավելացնել մանր կտրատված սոխը, սխտորը, համեմունքները և աղը: Լավ խառնել:
3. Ոչ մեծ գնդիկներ ձևավորել, շարել տապակին և եփել 40 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը