Բաժիններ՝

Մահացել է ZX Spectrum համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը

81 տարեկան հասակում մահացել է բրիտանացի ձեռնարկատեր, ZX Spectrum տնային համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա դստերը: Բելինդա Սինքլերի խոսքով՝ իր հայրը մահացել է սեպտեմբերի 16-ի առավոտյան, Լոնդոնի իր տանը՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Սինքլերը ձգտել է ստեղծել համակարգիչներ եւ հասանելի իրեր: Նրա կողմից ստեղծված Sinclair Radionics-ը 1972 թվականին թողարկել է գրպանի հաշվասարք, որի հաստությունը եղել է մեկ սանտիմետրից պակաս:

Ավելի ուշ նա հիմնել է Sinclair Radionics-ի նոր ընկերությունը, որի առաջին տնային համակարգիչը՝ ZX80-ը, հայտնվելով 1980 թվականին, արժեցել է 79,95-ից մինչեւ 99,95 ֆունտ ստեռլինգ՝ գրեթե հինգ անգամ ավելի էժան, քան այն ժամանակների նմանօրինակները:

ZX80-ը եւ հաջորդ մոդելը՝ ZX81-ը, Սինքլերին դարձրեցին միլիոնատեր, բայց առավել մեծ ժողովրդականություն է ունեցել ZX Spectrum-ը: Այդ մոդելը դարձել է ամենավաճառվողներից մեկը Եվրոպայում: Իր վաստակի համար 1983 թվականին Քլայվ Սինքլերն արժանացել է ասպետի կոչման, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս