Մենք պետք է մեր հասարակությանն ազդակներ տանք, թե ովքեր են այն դատավորները, որոնք արդարադատություն են իրականացնում. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին, նկատեց՝ այնպիսի տպավորություն է ստանում, որ առնվազն պատկերացում ունի, թե ինչ քաղաքական հետապնդումներ են կատարվում, բայց դրա կանխարգելմանն ուղղված որևէ գործողություն չի կատարում:

«Ես այդ տպավորությունը նրա այն պատասխանից ստացա, երբ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ, հասկացա, որ նա նույն կարծիքն ունի: Ես իմացա, որ Գագիկ Ջհանգիրյանի եղբորը ազատազրկման դատապարտել է Մնացական Մարտիրոսյանը, գիտեի՝ միայն Նիկոլ Փաշինյանին է ազատազրկման դատապարտել և մինչ օրս շարունակում է արդարադատություն իրականացնել: Կարծում եմ՝ իրեն այդքան էլ հաճելի չէ իմանալ այդ ամենը, որ այդ ամենը բարձրաձայնվում է: Մենք պետք է մեր հասարակությանն ազդակներ տանք, թե ովքեր են այն դատավորները, որոնք արդարադատություն են իրականացնում, և ովքեր են, որ պարզապես ունեն դատավորի կարգավիճակ»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս