«Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության պահակակետում ծառայություն իրականացնող ոստիկանների հետ առնչվող ՀՀ քաղաքացիները»

Փաստաբանների պալատի անդամ Նարեկ Ալոյանը մի շարք կարևոր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունեն Գորիս-Կապան միջպետական ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության պահակակետում ծառայություն իրականացնող ոստիկանների հետ առնչվող ՀՀ քաղաքացիները»․․․  Այս և մի շարք այլ կարևոր հարցերի պատասխանները ստանալու համար այսօր փաստաբանական հարցում եմ ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրենին։

Տարակուսելի է, որ 2021թ-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից տարածված հաղորդագրությունում բացակայում էին մի շարք կարևոր հարցերի պատասխանները։

Հ․Գ․ Հուսով եմ, որ հարցմանս պատասխան կտրվի հնարավորինս սեղմ ժամկետում։

Հ․Գ․2․ Հուսով եմ, որ առանձին անձանց անկազմակերպ աշխատանքի հետևանքով նոր գերիներ չենք ունենա»։

Տեսանյութեր

Լրահոս