Թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն կիրականացվի
![](https://168.am/wp-content/uploads/2021/09/241520486_4247831098627696_5090843099418511292_n.jpg)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ օգտվելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
«Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ, և շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով՝ Տեսչական մարմինը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից»,- նշված է Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ: