Հրապարակվել են Թուրքիայում տնտեսական աճի, գործազրկության և գնաճի կանխատեսումները
Թուրքիայի «Պաշտոնական թերթում» (Resmi Gazete) հրապարակվել է 2022-2024թթ․ ընդգրկող միջնաժամկետ ծրագրի վավերացման մասին Թուրքիայի նախագահի որոշումը։ Որոշման մեջ առկա են 2021-2024թթ․ Թուրքիայում տնտեսական աճի, գործազրկության, գնաճի և այլ ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում 2021թ․ կանխատեսվում է 9% տնտեսական աճ, 2022թ․՝ 5%, իսկ 2023 և 2024 թվականներին․՝ 5.5%։
Քառամյա ժամկետում նախատեսվում է կրճատել գործազուրկների թիվը․ Կանխատեսվում է, որ գործազրկությունը 2021թ․ կկազմի 12.6%, 2022թ․՝ 12%, 2023թ․՝ 11.4%, իսկ 2024թ․՝ 10.9%։
2021թ․ համար գնաճի նպատակային ցուցանիշն է 16.2%-ը։ Միաժամանակ 2022-ին կանխատեսվում է 9.8 %, 2023թ՝․ 8% և 2024թ․՝ 7.6% գնաճ։
Նախատեսվում է, որ բյուջեի դեֆիցիտի և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հարաբերակցությունը 2022թ․ կկազմի 3.5% , իսկ ծրագրային ժամանակաշրջանի ավարտին` 2.9 %:
Ըստ հաշվարկի՝ մինչև 2021 թ․ վերջն արտահանումը կհասնի 211 մլրդ դոլարի, 2022-ին՝ 230.9 մլրդ դոլարի, 2023-ին՝ 242 մլրդ դոլարի, իսկ ծրագրի ավարտին՝ 255 մլրդ դոլարի:
Կանխատեսվում է, որ ներմուծումը 2021թ․ վերջին կկազմի 258 միլիարդ դոլար, 2022-ին՝ 258 մլրդ դոլար, 2023-ին՝ 294 մլրդ դոլար, իսկ 2024-ին՝ 309 մլիդ դոլար: