«Խոնարհումս այն հազարավոր երիտասարդներին, որոնց ուսումը այդպես էլ կիսատ մնաց․․․»․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինձ համար «Գիտելիքի և դպրության» օրն առաջնահերթ տոն է, չեմ կարող չարտահայտվել: Դեռ 1984 թվականից դասավանդում եմ, սկզբում՝ ասպիրանտի կարգավիճակով մոսկովյան բուհերում, այնուհետև, պաշտպանելուց հետո, ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում: Շնորհավորում եմ, մաղթում եմ մեր մատաղ սերնդին ամուր կամք, գիտելիքի նկատմամբ սեր ու հավատ, մտավոր ունակություններով ազգային անվտանգությունն ամրապնդելու և արժեքներն անշեջ պահելու ձգտում:
Խոնարհումս այն հազարավոր երիտասարդներին, որոնց ուսումը այդպես էլ կիսատ մնաց, որոնք մեր մատաղ սերնդի սերուցքն էին, որոնք վստահաբար գիտեին, թե հանուն ինչի էին վտանգում իրենց կյանքը: Մենք պետք է արժանի լինենք նրանց, ոչ թե պարզապես բավարարվենք կյանքը վայելելով և դատարկ լոզունգներով, իսկ դրա լավագույն ճանապարհը գիտելիքահեն հզոր Երկիր կառուցելն է․․․»։