Բաժիններ՝

Կուրիլյան ծով ընկած Մի-8 ուղղաթիռը բարձրացրել են լճի հատակից

Մի-8 ուղղաթիռի ֆյուզելյաժը, որը Կուրիլյան ծովն էր ընկել Կամչատկայի հարավում, հաջողվել է բարձրացնել լճի հատակից: Այդ մասին ասել է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլեւսկին:

«Վիտյազ-Աերո» ավիաընկերության Մի-8 ուղղաթիռը, որի մեջ զբոսաշրջիկներ էին, աղետի էր ենթարկվել օգոստոսի 12-ի առավոտյան՝ ընկնելով Կամչատկայի հարավում գտնվող Կուրիլյան լիճը:

Ուղղաթիռում գտնվում էին անձնակազմի երեք անդամները եւ 13 ուղեւորներ, այդ թվում՝ մեկ երեխա: Ութ մարդ ողջ է մնացել, նրանցից չորսը վնասվածքներ են ստացել:

Հարուցվել է քրեական գործ՝ երթեւեկության եւ օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ: Որոնողական գործողությունը տեղում ավարտվել է օգոստոսի 18-ին, երբ լճից դուրս են բերել բոլոր զոհվածների մարմինները:

Այն բանից հետո, երբ լճի մոտ տեխնիկա են բերել խորջրյա աշխատանքների համար, ուղղաթիռը գտնվել է ափից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա՝ 120 մետր խորությամբ: «Երեկ անցկացվել է ուղղաթիռը բարձրացնելու հերթական փորձը, որը հաջողությամբ է պսակվել, այն բարձրացրել են 40 մետրով եւ այսօր գտնվում է ափից 570 մետր հեռավորությամբ:

Ուղղաթիռն ամրացրել են կամրջանավերին. այսօր գործողությունը կշարունակվի, որպեսզի այն այսօր քաշելով բերեն ափին առավելագույնս մոտ: Այնուհետեւ որոշում կընդունվի կա՛մ սրասուզակների, կա՛մ ցանկացած այլ տեխնիկայի օգտագործմամբ այն հեռացնել լճի ջրատարածքից»,-ասել է Վասիլեւսկին՝ հանդես գալով տարածաշրջանի կառավարության օպերատիվ խորհրդակցության շրջանակներում, որը հեռարձակվել է ուղիղ եթերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս