Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 14-ամյա երեխա է մահացել․ shamshyan. com
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Գավառ բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել տղա երեխայի դի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի բնակիչ, 14-ամյա Սպարտակ Կ.-ն էր:
Ըստ նախնական տեղեկությունների, երեխան գյուղում վարելիս է եղել ԳԱԶ-53 մակնիշի բեռնատարը, և այն ընթացքում հանգել է, տղան բարձրացել է՝ «կապոտը» բացել է, որպեսզի տեսնի, թե ինչն է մեքենայի խնդիրը, այդ ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար 100 մետր առաջ է ընթացել մոտ դեպի ձորը ու քանի որ երեխան կանգնած է եղել ավտոմեքենայի առջևի շթի վրա, վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ, իսկ բեռնատարը բախվել է շինության պատին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում