Մադոննայի դուստրը դարձել է Swarovski-ի նոր հավաքածուի դեմքը
Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, դարձել է Swarovski-ի նոր հավաքածուի դեմքը: Daily Mail-ի փոխանցմամբ, նոր հավաքածուն առանձնանում է կերպարի զանազանությամբ և անհատականության արտահայտմամբ։
Լուրդեսը նոր է վերադարձել Իտալիայից, որտեղ շքեղ հանդիսությամբ նշել են մայրիկի՝ Մադոննայի, ծնունդը:
Նշվում է, որ վերադառնալուն պես Լուրդեսն անցել է մոդելային գործունեությանը՝ նկարահանվելով Swarovski-ի զարդերի և դեկորատիվ ապակու գովազդում:
24-ամյա մոդելը, որը հայտնի է նաև Լոլա անունով, նկարահանումներին ներկայացել է ջինսե տաբատով և կանաչ տոպով՝ ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը: