Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 214,6 մլն մարդ
Աշխարհում օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը կազմել է 214 միլիոն, 626 հազար 986: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից զոհերի թիվը հասել է 4 միլիոն 474 հազար 500 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 38 միլիոն 384 հազար 553 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 633 հազար 564-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 32 միլիոն 603 հազար 188-ի և ախտահարման հետևանքներից մահացել է 436 հազար 861 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 միլիոն 676 հազար 561 հիվանդացած, մահացել է 577 հազար 575 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ կազմել է 575,9: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1956, Հնդկաստանում՝ 313, Բրազիլիայում՝ 2695 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը