Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մարտակերտում ձերբակալված շարքային զինծառայող Ջամիլ Բաբաևը հոգեբուժարանից է փախել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են բանակի շարքային զինվոր Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, երկրի ՊՆ-ից հայտնել են, որ բանակի զինծառայողը ինքնակամ լքել է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը:

Հիշեցնենք, որ ԱՀ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ադրբեջանցի քաղաքացու հայտնաբերման և ձերբակալության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031