ՆԱՍԱ-ն ցուցադրել է, թե ինչպես է սկսվում օրը Երկրի վրա
ՆԱՍԱ-ն հրապարակել է Երկրի գիշերային պատկերը, որն արել են տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանից: Այս մասին նշված է ՆԱՍԱ-ի կայքում:
Լուսանկարում կարելի է տեսնել գիշերվանից օրվա սկզբի անցման պահը:
Լուսանկարն անելու պահին Միջազգային տիեզերակայանը գտնվում էր Բրազիլիայի հարավարևելյան ափին՝ Ատլանտյան օվկիանոսում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը