Բաժիններ՝

Արդյո՞ք պատրաստ է Թուրքիայի բնակչությունը փախստականների նոր ալիքին․ սոցհարցում

Աֆղանստանում տիրող իրադարձությունների ու փախստականների նոր ալիքի հավանականության ֆոնին, թուրքական Konsensus հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել Թուրքիայում։ Հեռախոսով անցկացրած հարցմանը մասնակցել է 1500 մարդ։ Սոցհարցման միջոցով ընկերությունը փորձել է պարզել Թուրքիայի բնակչության շրջանում տիրող տրամադրությունները փախստականների նոր ալիք ընդունելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության ներկայացուցիչների այն հայտարարության հետ, թե «Այլևս չի կարելի ընդունել փախստականներին», համաձայնվել է հարցվածների միայն 67 տոկոսը։ Ըստ նրանց՝ Թուրքիայի սահմանները պետք փակ պահել փախստականների համար։

Մնացած 23 տոկոսը միայն մասնակիորեն են համաձայն եղել փախստականների ընդունել, այն էլ վերապահումներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս