Նավթի գները մոտեցել են երեք ամսվա նվազագույնին
Էտալոնային մակնիշի նավթի գներն իջնում են օգոստոսի 19-ի սակարկությունների ընթացքում՝ շարունակելով նվազել վեցերորդ առեւտրաշրջանն անընդմեջ:
Գնանշումները համարյա հասնում են երեք ամսվա նվազագույների մակարդակին՝ դոլարի ամրապնդման եւ կորոնավիրուսի նոր շտամի ակտիվ տարածման հետ կապված պահանջարկի կանխատեսման առիթով պահպանվող տագնապի ֆոնին, գրում է Trading Economics-ը:
Brent մակնիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում Երեւանի ժամանակով 08:54-ի դրությամբ էժանացել են 0,91 դոլարով (1,33 տոկոսով)՝ բարելի դիմաց հասնելով 67,32 դոլարի:
Օգոստոսի 18-ին դրանց գինը նվազել է 0,80 դոլարով (1,16 տոկոս)՝ փակման պահին կազմելով բարելի դիմաց 68,23 դոլար: WTI մակնիշի ֆյուչերսների գնանշումները սեպտեմբերին Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) հասել է 1,08 դոլարի՝ բարելի դիմաց հասնելով 64,38 դոլարի:
Նախորդ առեւտրաշրջանի արդյունքներով դրանց գինն իջել է 1,13 դոլարով (1,7 տոկոս)՝ օրն ավարտելով բարելի դիմաց 65,46 դոլարի նշագծով: ԱՄՆ-ի Էներգվետիկայի նախարարության ամենշաբաթյա զեկույցի՝ նախօրյակին հրապարակված տվյալները ցույց են տվել, որ նավթի առեւտրային պաշարները երկրում անցյալ շաբաթ նվազել են 3,23 մլն բարելով՝ հասնելով 435,54 մլն բարելի:
Բենզինի առեւտրային պաշարներն աճել են 696.000 բարելով եւ կազմել 228,16 մլն բարել:
Թորվածքների առեւտրային պաշարները նվազել են 2,7 մլն բարելով՝ հասնելով 137,81 մլն բարելի:
Փորձագետները, որոնք մասնակցել են Bloomberg գործակալության կողմից անցկացված հարցմանը, նավթի պաշարների նվազում էին կանխատեսել 1,45 մլն բարելով, բենզինի պաշարների նվազում՝ 2 մլն բարելով եւ թորվածքների պաշարների նվազում՝ 200 հազար բարելով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: