«Ղարաբաղում նորմալ է․․․»․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախում շփման գծի իրավիճակին և ասել․

«Ղարաբաղում նորմալ է․ տեղեկատվությունը մենք մշտապես տալիս ենք»։

Լրագրողի հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ ի՞նչ հարցեր են քննարկվել, Արայիկ Հարությունյանն ասել է.

«Բոլոր հարցերն էլ քննարկել ենք, և՛ սահմանային, և՛ սոցիալ-տնտեսական, և՛ արտաքին քաղաքականության»։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր կնքելու մասին հայտարարություն է արել և վերջնաժամկետ  ներկայացրել, ԱՀ նախագահն այսպես է արձագանքել․

«Նման բան չկա, տեղյակ չեմ․․․»։

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ԱԺ միջանցքում ուղեկցում էին իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, նախկին գործարարներ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031