Թալիբները 2020 թվականի սկզբից գաղտնի համաձայնությունների են եկել աֆղան զինվորականների հետ. WP
«Թալիբան» արմատական շարժման զինյալները 2020 թվականի սկզբից գաղտնի հայմաձայնության են եկել Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցների հետ, որպեսզի նրանք վճարի դիմաց տան առկա սպառազինությունները, անձնատուր լինեն կամ դասալիք դառնան: Օգոստոսի 15-ին այդ մասին հայտնել է The Washington Post թերթը:
Թերթի աղբյուրների խոսքով՝ տեղի են ունեցել գործարքներ, որոնք «աֆղան պաշտոնատար անձինք անվանել են համաձայնություններ հրադադարի շուրջը»: Հրատարակության տվյալներով՝ իրականում թալիբների պարագլուխներն «առաջարկել են փող այն բանի վոխարեն, որպեսզի կառավարական ուժերը հանձնեն իերնց մոտ եղած սպառազինությունները»:
Ինչպես հետեւում է հրապարակումից, վերջին մեկուկես տարվա ընթացքում թալիբները կնքել են նման կարգի զանազան համաձայնություններ, մասնավորապես, Աֆղանստանի նահանգների ղեկավարների եւ այլ պաշտոնյաների հետ:
Տեղի են ունեցել «կառավարական ուժերի կապիտուլյացիայի մի շարք դեպքեր» զինյալնեի հետ «բանակցությունների արդյունքներով»:
Հրապարակման մեջ արձանագրվում է, որ այդ գործարաքները թալիբներին օգնել են գործնականում առանց դիմադրության վերահսկողություն հաստատելու հանրապետության մի ամբողջ շարք նահանգների նկտամամբ:
«Ոմանք պարզապես ցանկացել են փող ստանալ»,- նշել է թերթի աղբյուրն աֆղանական հատուկ ստորաբաժանման մարտիների թվից:
Նրա խոսքով՝ աֆղան այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ համարել են, որ «Թալիբանն» անխուսափելիորեն հաղթանակ կտանի Աֆղանստանում, եւ չէին ցանկանա լինել շարժման հակառակորդների կողմում: Թերթի տվյալներով՝ ոստիկանության որոշ աշխատակիցներ գանգատվել են, որ արդեն մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել: Ինչպես նշել են աղբյուրները, ԱՄՆ-ի եւ թալիբների կողմից հաշտության համաձայնագրի ստորագումը 2020 թվականի փետրվարին բարոյալքել է Աֆղանստանի անվտանգության ծառայությունները:
Նրանք համարել են, որ այլեւս չեն կարող հույս դնել ամերիկյան կողմի ակտիվ օգնության վրա զինյալների դեմ պայքարում, եւ այդ լույսով սկսել են հակված լինել թալիբների հետ կապիտուլյացիայի շուրջը պայմանավորվածություններին:
«Թալիբանի» զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմանարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: