Բաժիններ՝

Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1300–ի

Հայիթիում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 1297 մարդու: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարությունը:

Տուժածների թիվը նույնպես ավելացել է. ավելի վաղ հաղորդվել էր վերքեր ստացած 2,8 հազար մարդու մասին, այժմ նրանց թիվը 5,7 հազարից ավելի է:

Ավելի վաղ USAID-ի ադմինիստրատոր Սամանթա Փաուերը հայտնել էր, որ ԱՄՆ-ը Հայաթի է ուղարկել փրկարարների եւ սարքավորում:

7,2 մագնիտուդով երկրաշարժը Հայիթիի ափերի մոտ տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: Մի շարք երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել օգնել երկրին տարերքի հետեւանքները վերացնելու գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս