5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ
Օգոստոսի 13-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հարավային Սանդվիչյան կղզիների ափերի մոտ, կղզիներ, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսի հարավային մասում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Պունտա Արենաս քաղաքից 2 859 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած է եղել 31,6 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել: Հարավային Սանդվիչյան կղզիներում մշտական բնակչություն չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: