Աֆղանստանի Ֆարահի նահանգի իշխանությունները հանձնվել են թալիբներին
Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգի նահանգապետը հանձնվել է «Թալիբան» արմատական շարժման զինյալներին, որոնք վերջին օրերին ակտիվ հարձակում են սկսել այդ տարածաշրջանում: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայությունների աղբյուրներ։
Ինչպես նշվում է, նահանգապետի հետ մեկտեղ հանձնվել են նրա տեղակալը եւ տարածաշրջանային վարչակազմի այլ պաշտոնյաներ: Ըստ որում ընդամենը թալիբներին են հանձնվել հինգ ղեկավարներ, իսկ նահանգապետի վարչության եւս չորս աշխատակիցներ փախել են Իրան:
Բացի դրանց, գործակալությունը հայտնում է, որ Ֆարահում Աֆղանստանի ազգային բանակի բրիգադը նույնպես վայր է դրել զենքը թալբների ուժերի առջեւ: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին հանրապետւթյունում տեղի է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբանի» զինյալները սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը:
Մի շարք բաց աղբյուրների տվյալների, ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 65-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: