ՄԱԿ-ն այս պահին Աֆղանստանից անձնակազմի տարհանում չի իրականացնում
Միավորված ազգերի կազմակերպությունը թարմացնում է Աֆղանստանում արտակարգ իրադրության հնարավոր պայմաններում գործողությունների իր ծրագիրը, սակայն այս պահին այդ երկրում աշխատող անձնակազմի տարհանում չի իրականացվում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Արտակարգ դրության դեպքում գործողությունների ծրագիրը թարմացվում է և դիտարկվում մեր բոլոր աշխատակիցների անվտանգության ապահովման շրջանակում: Միևնույն ժամանակ մենք հասցնում ենք այնքան օգնություն, որքան հնարավոր է: Տարհանում չկա: Այս պահին Աֆղանստանում մենք ունենք շուրջ 3 հազար տեղացի գործընկեր, մոտ 300 մարդ էլ միջազգային անձնակազմի անդամ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է նա: