Գիտե՞ք քանի բանագնաց է գնացել Միքայել Հարությունյանի մոտ՝ է՛լ Արշակ Կարապետյան … խնդրելով մեկ բան՝ Քոչարյանի վերաբերյալ կեղծ ցուցմունք. Վարդևանյան
«Այս դահլիճում հերթական անգամ հնչեց մի սուտ, որը, կարծում եմ՝ ուղղակի կապ ունի նաև 44-օրյա պատերազմի, բանակի ուժի, բանակի խնդիրների հետ, որովհետև օգտագործվում է արտահայտություն, թե 2008 թվականին բանակը գնդակահարել է մարդկանց: Նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել: Այստեղ նստած է Անդրանիկ Քոչարյանը, որը փաստահավաք խմբի անդամ է եղել և այլն, պարոն Քոչարյանից հետո եկավ սասունխաչատրյանական ՀՔԾ-ն: Այն ՀՔԾ-ն, որը 3 տարի արել է ամեն ինչ, ինչը կարելի էր անել, որպեսզի հաճոյանար այս իշխանությանը: Նման բառ այնտեղ չկա. մի՛ ասեք նման ստեր, այն էլ՝ այն ամբիոնից, որը տարբեր բարձր բնութագրումներ է ստանում ձեզանից»,- Ազգային ժողովում ի պատասխան Մարտի 1-ի մասին իշխանական պատգամավորների բազմաթիվ հիշատակումների՝ նշեց https://168.am/2021/08/10/1560994.html «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Արամ Վարդևանյանը մի քանի արձանագրումներ արեց՝ մեջբերելով 2008 թվականի հայտնի դրվագներ.
«Բանակն ապահովե՞լ է հասարակական կարգ՝ այո՛, բանակը ներգրավվել էր հասարակական կարգի պահպանության մեջ՝ այո՛, բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներագրավելու ջատագովներ կայի՞ն՝ կրկին ստիպված պետք է նայեմ պարոն Մելքոնյանին. ինչո՞ւ պարոն Քոչարյանը կամ Մարտի 1-ի ցույցերին մասնակցող գործընկերները չէի՞ն հիշում՝ ինչպես էր ՊՆ փոխնախարարի անունը բարձր կերպով բարձրաձայնվում Ազատության հրապարակից, որ գա, որովհետև նաև եկել էր արդեն:
Խնդրում եմ՝ մի բան եկեք ֆիքսենք. փաստահավաք խմբի անդամ եղե՞լ է Անդրանիկ Քոչարյանը՝ այո՛, փաստահավաք խմբից հետո եկե՞լ է սասունխաչատրյանական ՀՔԾ-ն՝ այո՛, քրեական գործի հատորներին ամբողջությամբ՝ ձեր զեկույցներով և ՀՔԾ–ական քննչական գործողություններին ես տիրապետում եմ: Այդ ամբողջ ծավալին Դուք էլ չեք տիրապետում, պարո՛ն Քոչարյան»:
Անդրադառնալով պարբերաբար Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի անունը հիշատակելու իշխանական պատգամավորների փորձերին՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց.
«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում: Այդ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք, վերընթերցեք, թե ովքեր են ազատագրել Շուշին: Ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը, ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սեյրան Օհանյանի մասնակցությունը»:
«Մյուս հանգամանքը՝ շատ խոսվեց Միքայել Հարությունյանի մասին՝ Պաշտպանության նախարար, որը Ռուսաստանի Դաշնությունում ՊՆ նախարարի հրամանով եկել է Հայաստան: Իհարկե, Անդրանիկ Քոչարյանն այնպես է ներկայացնում, որ ինքն է բերել. հարց է առաջանում՝ իսկ դուք տեղյա՞կ եք, որ ՊՆ-ում՝ այստեղ արխիվում, կա ՊՆ ՌԴ համապատասխան հրամանը, որով ինքը եկել է Հայաստան:
Պե՛տք չի սուտ ասել, պետք չի նաև խոսել Միքայել Հարությունյանի մասին բացասական լույսի ներքո՝ մի պարզ պատճառով, որովհետև 2018 թվականից ի վեր՝ գիտե՞ք քանի բանագնաց է գնացել Միքայել Հարությունյանի մոտ՝ է՛լ Արշակ Կարապետյան… տարբեր մարդիկ՝ խնդրելով մեկ բան՝ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կեղծ ցուցմունք:
Խոսում են Վիգեն Սարգսյանից. մեկն էլ ասաց՝ ամենաերիտասարդ պաշտպանության նախարար և այլն: Վիգեն Սարգսյանին, դո՛ւք, հարգելի՛ գործընկերներ, և մեր շատուշատ հայրենակիցներ պետք է շնորհակալ լինեք «1000 դրամների» հիմնադրամի համար՝ այն հիմնադրամի, որն այսօր այդ աստիճան ամեն կերպ կանգնած է թե՛ հաշմանդամություն ստացած, թե՛ զոհված, թե՛ անհետ կորած մեր հայրենակիցների կողքին: Ի դեպ, ձեր քաղաքական առաջնորդն այդ նախաձեռնությանը կողմ է քվեարկել, բայց երկար վերապահումներ ներկայացնելով: Ա՛յն «1000 դրամների» հիմնադրամի, որի 1000 դրամն էլ դուք բարձրացրել եք:
Ամո՛թ է սուտ կամ կիսաճշմարտություն ասելը»,- հավելեց Արամ Վարդևանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում