Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացուն
Օգոստոսի 7-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու, ով ափից հեռացել է մոտ 150 մ և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:
Ջրափրկարարները Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ: