Թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի գալիս ԱԺ. մամուլ
«Երեկ «ժամանակը» ԲՀԿ մամլո խոսնակ Տիզրան Ուրիխանյանից հետաքրքրվել է, թե ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծաոուկյանը և ինչո՞ւ չի գալիս խորհրդարան»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և ներկայացնում Ուրիխանյանի պատասխանը.
«Այն ամենով, ինչով զբաղվել է միշտ` համակարգելով մեր քաղաքական ուժի քաղխորհրդի և պառլամենտական խմբակցության գործունեությունը, ինչպես նաև հասարակական-քաղաքական և իր պաշտոններից բխող մնացած այլ ուղղություններով գործունեությունը»:
Թերթի դիտարկմանը, թե նա նաև պատգամավոր է, խմբակցության ղեկավար և պարտավոր է ընտրողների ու պետության առաջ կատարել պարտականությունները ու մասնակցել նիստերին, Ուրիխանյանը հայտարարել է.
«Կարծում եմ` ձեր հարցը մի քիչ մեծամիտ է և անտեղի, որովհետև եթե այս երկրում ընտրողների, քաղաքացիների առջև, սեփական նաև բարոյական համոզմունքից բխող չափազանց մեծ ծավալի պարտականություններ կատարող մարդ կա, ուրեմն դա պարոն Ծառուկյանն է»: