«Միևնույն է, պատժվելու են Հայրենիքը և պետական կառավարման համակարգը միտումնավոր կործանելու համար». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր առաջ ինձ փոխանցեցին, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկանում «համագործակցել»։ Այսինքն՝ հրաժարվում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել ինձ հետ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊԿԱ-ում դասախոսել եմ 2003թ-ից։

Պարզ է, որ դա ԲՈւՀ-ի որոշումը չէ, այլ այսպես կոչված վարչապետի աշխատակազմի, որի ենթակայության տակ է գործում ՀՀ ՊԿԱ-ն։

Սրանց վախերը՝ սարսափի են վերածվում։ Սարսափում են նաև լսարաններում ընդդիմադիր հայացքներով դասախոսներից։

Սրանց ես չեմ մեղադրում, աշխատանքային պայմանագիրը խզելու համար։ Որովհետև, երկիրը հանձնած կապիտուլյանտ հայրենադավներին մեղադրել մանր խնդիրների մեջ՝ իմաստ չունի։ Նույնն է, թե սերիական մարդասպանին մեղադրես անէական ստախոսության մեջ։

Չե՞ն ցանկանում, որ շարունակեմ դասախոսել, ինչպես ժողովուրդն է ասում՝ ջհանդամին ցանկանան։

Աստված իրենց հետ։ Միևնույն է, պատժվելու են Հայրենիքը և պետական կառավարման համակարգը միտումնավոր կործանելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս