Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում. Տիգրան Ուլիխանյանը չի մեկնաբանում

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ օրերս Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի, օգնականի  և այլ աշխատակցի միջև։  Աշխատասենյակում Ռաֆայել Զաքարյանը և նրա օգնականը ծեծի են ենթարկել աշխատակիցներից մեկին:

Բանը հասել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանին, վերջինս էլ միջամտել ու հարթել  է շենքում բռնկված միջադեպը։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել հենց ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։

Վերջինս մեր հարցին ի պատասխան՝ նշեց.

«Ես որևէ միջադեպի վերաբերյալ հարցազրույցներ չեմ տալիս. որևէ բան չեմ մեկնաբանի»։

Նկատենք, որ ըստ  մեր տեղեկությունների՝ այս միջադեպը միակը չէ, հաճախ են նման սուր բախումներ տեղի ունենում:

Տեսանյութեր

Լրահոս