Բաժիններ՝

Սուրենավանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 14-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել

Արարատի մարզի Սուրենավան գյուղում հունիսի 16-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժանմունք։

«Տղայի վիճակը կայուն է, նկատվում է դրական դինամիկա»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ երեխայի մոտ ախտորոշվել էին զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, որովայնի սալջարդ:

Ավելի վաղ 168.amհայտնել էր, որ հունիսի 16–ին Վայոց ձորի մարզից Երևան գալու ճանապարհին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշերով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենայի մեջ գտնվող երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

168.am-ի տեղեկություններով՝ Սուրեն Պապիկյանի օգնականներն արագ հանել են մեքենայի պետհամարանիշերը, և իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։ Ի դեպ, Սուրեն Պապիկյանը գտնվել է մեքենայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս