Իտալիան իր զինվորականներին դուրս է բերել Աֆղանստանից
Իտալիան ավարտել է Աֆղանստանից իր զորակազմի դուրսբերման գործողությունը: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին:
«Երեկ երեկոյան Իտալիայի առաքելությունն Աֆղանստանում պաշտոնապես ավարտվել է»,-նրա հայտարարությունը մեջբերում են Հռոմի ԶԼՄ-ները:
Իտալացի մի քանի տասնյակ զինծառայողներից բաղկացած վերջին խումբը հեռացել է աֆղանական Հերաթի նահանգից եւ ժամանել Պիզայի օդանավակայան: Նախարարն ընդգծել Է, որ այժմ Իտալիան կշարունակի օգնություն ցուցաբերել Աֆղանստանի իշխանություններին առանց նրանց երկրի տարածքում զորքերի:
Իտալիան Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել:
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Աֆղանստանի տարածքում իր ռազմական ներկայության մոտավորապես 20 տարվա ընթացքում Իտալիան կորցրել է 53 սպանված զինվորական, իսկ եւս 723-ը վիրավորվել են: Ընդհանուր առմամբ այդ ժամանակաշրջանում Աֆղանստանում ծառայություն է անցել իտալացի 50 հազար զինվորական:
ՆԱՏՕ-ն եւ նրա գործընկերները ներկայում անցկացնում են Աֆղանստանից զորակազմի դուրսբերման գործողություն: Այդ մասին հունիսի 30-ին հայտնել է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: