Ռուսաստանցիներն ավելի քան 1,5 մլն հարց են տվել Պուտինի հետ ուղիղ գծի համար
Ռուսաստանի նախագահի հասցեին դիմումների ընդհանուր թիվը «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրի նախապատրաստման շրջանակում, կազմում է 1 574 581: Այս ճշգրտված վիճակագրությունը, որը հավաքվել է հունիսի 30-ի՝ Երեւանի ժամանակով 11:45-ի դրությամբ, հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 675 230 դիմում է ստացվել քոլ-կենտրոնի միջոցով: Ռուսաստանցիները 338 856 հարց են տվել SMS-ների կամ MMS-ների միջոցով, 131 706-ը՝ ծրագրի կայքի եւ 106 865-ը՝ «Մոսկվա – Պուտինին» շարժական հավելվածի միջոցով: Եվս 321 934 դիմում է ստացվել սոցիալական ցանցերով:
Ուղիղ կապը կկայանա հունիսի 30-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, յուրաքանչյուրը կարող է հարց տալ նախագահին «Մոսկվա Պուտինին» սոցիալական շարժական հավելվածի միջոցով, որը թույլ է տալիս ստուդիայի հետ ուղիղ տեսակապի դուրս գալ անմիջականորեն եթերի ժամանակ: Հարցերն ընդունվում են նաեւ ծրագրի moskva-putinu.ru, կայքի միջոցով կամ SMS- կամ MMS- հաղորդագրությամբ 0-40-40 համարով, ինչպես նաեւ 8-800-200-40-40 հեռախոսահամարով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: