Սոբչակն ու «ոչ համակարգային» ընդդիմության առաջնորդներն ազատության մեջ են (լուսանկարներ)
Ինչպես հայտնի է՝ այսօր Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալել է 40-ից ավելի ակտիվիստների, որոնք մասնակցում էին Մոսկվայի քաղաքապետարանի հետ չհամաձայնեցված բողոքի ցույցին։ Սակայն քիչ առաջ ոստիկանությունը նրանց ազատ է արձակել:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Լուբյանկայում հավաքվել էր, ըստ տարբեր գնահատականների, 700-ից (ըստ ոստիկանության) մինչև 5-7 հազար մարդ (ըստ մասնակիցների)։ Նրանք հավաքվել էին «Соловецкий камень» կոչվող վայրում, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել էր այսօր նախատեսված «Ազատության շքերթին»։
«Левый фронт»-ի առաջնորդ Սերգեյ Ուդալցովը տեղ հասնելուն պես ձերբակալվել էր։ Բացի այդ, ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Ալեքսեյ Նավալնուն, Իլյա Յաշինին, Քսենիա Սոբչակին և Ալեքսեյ Գասկարովին։