Բաժիններ՝

Արքայազն Չարլզը կասկածվում է հարկերը չվճարելու մեջ

Մեծ Բրիտանիայում հանրապետական կարգի կողմնակիցները մեղադրել են թագի ժառանգորդ, Ուելսի արքայզն Չարլզին՝ իրեն պատկանող Կորնուել հերցոգության հարկերը չվճարելու մեջ։ Այս մասին գրում է անգլիական The Guardian-ը։

Նրանք դիմել ել Հարկայինհարկային և մաքսային թագավորական ծառայությանը՝ խնդրելով ուսումնասիրել արքայազնի  կողմից հարկերը թաքցնելու գործը։ Մասնավորապես, նրանք նշում են, որ 2012թ. ընթացքում 700 միլիոն ֆունտ արժեք ունեցող հերցոգությունը ունեցել է 18 միլիոն ֆունտի եկամուտ, որի համար հարկեր չեն վճարվել։ Մինչդեռ ըստ ակտիվիստների, 2011թ. դեկտեմբերին դատավոր Ջոն Էնջելի որոշման համաձայն հերցոգությունը համարվում է առանձին իրավաբանական անձ, և  թագաժառանգի հարկային արտոնությունները նրա վրա չեն տարածվում։

Սկանդալից քիչ անց պառլամենտի բյուջետային հանձնաժողովը հայտարարել է, որ մտադիր է լսումներ կազմակերպել՝ թագավորական ընտանիքի ֆինանսական հարցերը քննարկելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս