Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների որոնումներն ավարտվել են ապարդյուն. Արցախի ԱԻՊԾ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների Հադրութի շրջանում իրականացված որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից տարհանվել է 1579 աճյուն։

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Տեսանյութեր

Լրահոս