Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ. hetq.am
hetq.am-ի փոխանցմամբ՝ Այսօր՝ հունիսի 18-ին, «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։
Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։
Մանրամասներ ճշտելու համար կայքը կապ է հաստատել «Դինամո» Հայաստանի մարզական հասարակական կազմակերպության հետ, մեզ որևէ բան չհայտնեցին, ուղղորդեցին դիմել ոստիկանություն։
Ոստիկանության լրատվականից Զարզանդ Գաբրիելյանը կայքի հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն չունեն, զանգահարեն ավելի ուշ։