Բաժիններ՝

«Ես դեռ կվերադառնամ»․ Ռամոսի հրաժեշտի խոսքերը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հեռանում է թիմից:

Մադրիդում հրաժեշտի մամուլի ասուլիսում ֆուտբոլիստն արտասվել է իր ելույթի ժամանակ:

«Ժամանակն է հրաժեշտ տալ «Ռեալին»: Սա իմ կյանքի ամենադժվար պահերից մեկն է: Ես շատ անհանգստացած եմ, բայց ուզում եմ հրաժեշտ տալ մարզադաշտում: Մադրիդի «Ռեալը» միշտ կմնա իմ սրտում: Իմ կյանքի մի հրաշալի, եզակի փուլն ավարտվում է: Սկսվում է հույսի և ապագայի փուլը: Ես ուզում եմ ցույց տալ իմ լավագույն մակարդակը երկար տարիներ և կարողանամ մեկ այլ ակումբ ավելացնել իմ կենսագրությանը: Շատ շնորհակալություն։ Սա ավելին է, քան ցտեսությունը: Կհանդիպենք ավելի ուշ, քանի որ կվերադառնամ»,- ասել է Ռամոսը:

Հունիսի 16-ին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց Ռամոսի հեռանալու մասին` պայմանագրի ավարտի կապակցությամբ: Ֆուտբոլիստը մայրաքաղաքային ակումբ է տեղափոխվել 2005 թվականին «Սևիլիայից», որի սան է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սևիլիացիները չեն պատրաստվում վերադարձնել նրան, իսկ «Մանչեսթեր Սիթին» առաջատարն է ֆուտբոլիստի համար մրցավազքում:

Մադրիդյան թիմի կազմում նա անցկացրել է 671 հանդիպում, որոնցում դարձել է 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ:

Մադրիդի «Ռեալի» հետ միասին Ռամոսը հինգ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնությունը, երկու անգամ նվաճեց երկրի գավաթը, չորս անգամ ՝ Չեմպիոնների լիգան և ակումբային աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս