Բաժիններ՝

Եվրամիությունում կազմել են ամենամաքուր օդով քաղաքների վարկանիշը

Եվրամիությունում ամենամաքուր քաղաքային օդը գրանցվել է Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքում: Այդ մասին հայտնել է Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EЕA)։

Օդի աղտոտումը լուրջ սպառնալիք է առողջության համար, ուստի EЕA-ն գործարկում է ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով կարելի է տեսնել, թե բնապահպանությունն ինչ տեսք ունի Միության 323 քաղաքներում:

Գործակալության տվյալների համաձայն՝ Ումեոյում մասնիկների պարունակությունը մեկ խորանարդ մետր օդի հաշվով հասնում է 3,7 միկրոգրամի, ինչն զգալիորեն ցածր է Եվրամիության սահմանային մեծությունից, որը կազմում է 25:

Ֆինլանդիայի Տամպերեն (3,8) եւ Պորտուգալիայի Ֆունշալը (4,2) EЕA-ի ցանկում զբաղեցնում են երկորդ եւ երրորդ տեղերը: Իրավիճակն ամենից վատն է Լեհաստանի Նովի Սոնչում (27,3), Իտալիայի Կրեմոնա քաղաքում (25,9) եւ Խորվաթիայի Սլավոնսկի Բրոդում (25,7): 127 քաղաքների ռեգիստրում, որոնք մտել են «լավ օդ» կատեգորիա (10 միկրոգրամից պակաս մասնիկներ մեկ խորանարդ մետրում), ներառված են Շվեդիայի այլ քաղաքներ՝ Ուպսալան, Ստոկհոլմը, Գյոտեբորգը եւ Մալմյոն: «Միեւնույն ժամանակ, ինչպես վերջին տարիներին օդի որակն զգալիորեն բարելավվել է, Եվրոպայի շատ քաղաքներում աղտոտումը մնում է անփոփոխ բարձր»,- մեջբերված է EEA-ի մամուլի տեղեկագրում կազմակերպության ղեկավար Հանս Բրյունինքսի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս