Ոստիկանությունը բերման է ենթարկել Բաբաջանյան-Շիրինյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանողների, ապա բաց թողել նրանց. news.am

NEWS.am–ը տեղեկություն է ստացել, որ երեկ՝ հունիսի 14-ի երեկոյան, բերման է ենթարկվել 7 անձ՝ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելու կասկածանքով։ Ստուգողական գործողություններն են սկսվել ոստիկանության կողմից, սակայն Արման Բաբաջանյանի միջամտության արդյունքում բոլորին բաց են թողել և դադարեցրել բոլոր գործողությունները։

Բաբաջանյանն ուղղակի է միջամտել գործընթացին, նույնիսկ զայրույթն արտահայտելով նման վարքագծի հետ կապված, քանի որ այդ տպավորություն ունեն, որ իրենք իշխանության պաշտպանության տակ պետք է լինեն։ Ոստիկանության կողմից դեպքը փորձել է արվել թաքցնել, սակայն ոստիկանության գրանացամատյաններում և այլ փաստաթղթերում չի կարող դրա վերաբերյալ նշում արված չլինել։

Այստեղ զարմանալի է ոստիկանության կեցվածքը, որը մի կողմից հայտարարում է, թե ԲՀԿ և «Պատիվ ունեմ» ուժերի օգտին ընտրակաշառք բաժանողների է կալանավորել, մյուս դեպքում անտարբեր է իշխանության դաշտում խաղացողների նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս