Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել
Հունիսի 8-ին ոստիկանության Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Բաշգյուղում բնակվող հայր և որդի ապօրինի ծառահատումներ են արել:
Կասկածվողները բաժին հրավիրվեցին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք նախորդ տարվա աշնանը «Գյումրի» անտառտնտեսության տարածքից 110 սոճի են ապօրինի հատել, իսկ Բաշգյուղի անտառից` 94 բարդի:
Փայտանյութը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: