ԲՀԿ-ն չի բոյկոտում ընտրությունները

«Մենք հայտարարել ենք, որ ոչ մեկին չենք սատարում, բայց, իհարկե, չենք ասում, թե ընտրություններին մի մասնակցեք: Մենք որևէ մեկին չենք սատարում, բայց եթե որևէ մեկը կցանկանա այս կամ այն առաջադրված թեկնածուին ձայն տալ, որևէ մեկը չի արգելի իրեն: Մենք ուղղակի ասել ենք` չենք սատարի որևէ թեկնածուի, բայց չենք բոյկոտում: Ամեն մեկն էլ իր ընտրությունը կարող է անել»,- 168.am-ին ասաց  Գյումրիի թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ պատասխանատու Վարդևան Գրիգորյանը:

Նրա կարծիքով, ԲՀԿ-ականները չեն  հիասթափվել ԲՀԿ առաջնորդի որոշումից, քանի  որ Գագիկ Ծառուկյանը երբևէ ոչ հրապարակային կերպով, ոչ էլ կուսակցության ներսում չի հայտարարել, թե հաստատապես առաջադրվելու է:

«Մենք բազմիցս ենք ասել, որ մենք հավատում ենք մեր առաջնորդին և իր ընդունած որոշումը մեզ համար ուղեցույց է: Որևէ արտառոց բան չկա կուսակցականների մոտ: Աայսինքն` նրանք գիտեն, որ կայացրած որոշումն ամենաճիշտն էր»,- հավաստիացրեց Վարդևան Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս