«Հարսնաքարի» գործով մեղադրյալի պատշտպանը միջնորդում է Դավիթ Ադամյանին 5 օրով տուն ուղարկել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրաջնների ընդհանուր իրավսության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ խնդրելով ամբաստանյալ Դավիթ Ադամյանին տրամադրել 5-օրյա կարճաժամկետ մեկնում կնոջն ու մորը տեսնելու նպատակով:

Ըստ պաշտպանի` մեղադրյալի մայրը`Աղավնի Ադամյանը և նրա կինը՝ Զարինե Հակոբյանը, ավտովթարի էին ենթարկվել և այժմ գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ըստ պաշտպանի՝ ներկա պահին բժշկական կենտրոնում շարունակվում է ամբաստանյալ Ադամյանի կնոջ բուժումը, իսկ մայրը մինչ այժմ գտնվում  է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հայտարարվել է 5 րոպե ընդմիջում, որի ընթացքում միջնորդության պատճենները կտրամադրվեն պաշտպաններին, որից հետո նրանք կարտահայտեն իրենց կարծիքը միջնորդության վերաբերյալ:

 

 

Տեսանյութեր

Լրահոս