Միջկլանային բանավեճ էր. Կարապետ Ռուբինյանը՝ ԲՀԿ որոշման մասին

«Եթե հաշվի ենք առնում դեպքերի տրամաբանությունը, և եթե համարեինք, որ պրոցեսները քաղաքական էին, տրամաբանական կլիներ, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվեր. բոլոր քայլերը դրան էին տանում: Բայց տեսանք, որ այդ ամենն անտրամաբանական ավարտ ունեցավ: Դա հուշում է, որ զարգացումներն էլ քաղաքական չէին, այլ պարզապես միջկլանային բանավեճ էր»,- 168.am-ին ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ նախագահը նման որոշում կայացրեց՝ վախենալով կորցնել իր  բիզնեսը, ԱԺ նախկին փոխնախագահը պատասխանեց, թե ի սկզբանե պարզ էր, որ ճնշումներ կլինեն.

«Հիմնական պատճառն այն էր, որ կուսակցությունը, որն իրականում մեկ մարդու շուրջ հավաքված հանրություն է, գործում է ոչ քաղաքական շարժառիթներով»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս