Պակիստանում հայտարարել են, որ մտադիր չեն ռազմակայաններ տրամադրել ԱՄՆ-ին
Պակիստանն իր տարածքում ռազմակայաններ չի տրամադրի ԱՄՆ-ին Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ֆոնին: Հունիսի 8-ին այդ մասին հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քուրեշին՝ մեկնաբանելով The New York Times թերթի տեղեկատվությունը Վաշինգտոնի եւ Իսլամաբադի միջեւ բանակցությունների մասին՝ ամերիկյան հատուկ ծառայություններին «հենակետային» բազա տրամադրելու թեմայով՝ Աֆղանստանի իրադրության հսկման եւ հակաահաբեկչական գործողությոնների իրականացման համար
«Այն մասին, որ նրանց (ամերիկացիներին) ռազմակայաններ տրամադրվի, խոսք անգամ լինել չի կարող,- մեջբերում է նախարարի խոսքը Geo TV հեռուստաալիքը:- Մենք հաշվի առնենք սեփական շահերը»: 2021 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Բայդենը հայտարարել է մայիսին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսելու եւ այն մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ն ավարտելու պլանների մասին, թեեւ Դոնալդ Թրամփի գլխավորած նախկին վարչակազմը 2020 թվականի փետրվարին Դոհայում հաշտության համաձայնագիր է ստորագրել «Թալիբան» շարժման հետ, որի համաձայն Վաշինգտոնը արտավորվել է իր զրքերը, ինչպես նաեւ դաշնակիցների զորքերը դուրս բերել մինչեւ 2021 թվականի մայիսը Ձեռք բերված համաձայնություններից այդ շեղումը խիստ դժգոհություն էհարուցել թալիբների կողմից, որոնք փաստորեն հայտարարել են, թե այդ դեպքում իրենք իրենց ազատ են համարում Դոհայի համաձայնություններով ստանձնած պարտավորություններից: