Բաժիններ՝

Air France-ը կգործարկի Ռուսաստանից Ֆրանսիա ամառային ծրագիրը

Air France ավիաընկերությունը գործարկում է հունիս-հոկտեմբեր ամիսների համար Ռուսաստանից Ֆրանսիա ամառային ծրագիրը՝ չվերթների թվի ավելացման պատճառով: Այդ մասին հաղորդել է Մոսկվայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։

«Air France-ը գործարկում է «Air France (Մոսկվա-Շառլ դե Գոլ եւ Սանկտ Պետերբուրգ-Շառլ դե Գոլ) ամառային ծրագիրը 2021 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դա կապված է հունիսին չվերթների թվաքանակի աստիճանաբար ավելացման հետ:

Գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ Մոսկվայից Փարիզ սպասվում է օրական երկու չվերթ, Սանկտ Պետերբուրգից Փարիզ՝ շաբաթական վեց չվերթ:

Մայիսի 31-ին Air France-ը Փարիզից Մոսկվա երկու չվերթ է չեղարկել ՌԴ-ի իշխանություններից Բելառուսի օդային տարածությունը շրջանցող նոր ճանապարհով Ռուսաստանի օդային տարածություն դուրս գալու թույլտվության բացակայության պատճառով: Air France-ի թռիչքների հետ կապված խնդիրներն առաջացել են անցած շաբաթ, մայիսի 26-ի եւ 28-ի չվերթները նույնպես չեղարկվել են:

Մի շարք եվրոպական երկրներ Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո բելառուսական ավիաընկերություններին արգելել են թռչել իրենց տարածքի վրայով, եվրոպական ավիաընկերություններին հանձնարարել են խուսափել Բելառուսի օդային տարածքով թռիչքներից, ինչպես նաեւ կարգադրել են՝ որքան կարելի է ավելի արագ պատժամիջոցներ սահմանել ավիամիջադեպի մասնակիցների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս