Բաժիններ՝

Բիլ Գեյթսը կոչ է արել զարգացած երկրներին կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պաշարներով

Աշխարհի զարգացած երկրները պետք է ավելի ակտիվ կերպով զարգացող երկրների հետ կիսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի իրենց պաշարներով, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել իրենց իսկ անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը:

«Ցանկացած նոր վարակման դեպքում կա հավանականություն, որ վարակը մուտացիայի կենթարկվի: Ոչ ոք անվտանգ չէ, քանի դեռ բոլորը չունեն պատվաստանյութերի հավասար հասանելիություն: Եկամուտների մեծ հոսք ունեցող երկրներն ապահովված են պատվաստանյութերի՝ սեփական կարիքները գերազանցող պաշարներով»,- նշել է Գեյթսը: Նա ընդգծել է, որ պատվաստանյութերի առաջին մեկ միլիարդ դեղաչափերի ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկել հարուստ երկրներին:

Microsoft-ի հիմնադրի խոսքով՝ այսօր առաջնային խնդիր է ապահովել պատվաստանյութերի հասանելիությունը ողջ աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս